18 05 2022

«Զարթնի՛ր, Լաո»․ աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանը աջակցում է «Դիմադրության» շարժմանը

«Զարթնի՛ր, Լաո»․ աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանը աջակցում է «Դիմադրության» շարժմանը

«Գրեմմի» մրցանակի առաջադրված և «Juno» մրցանակակիր հայ-կանադացի դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանի զորակցությունը Հայաստանում ընթացող պայքարին։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Զարթնի՛ր, Լաո»-ի երգի իր տարբերակը այն անվանելով հեղափոխական երգ։

«կը նուիրեմ Թորոնթոհայ ընկերոջս Քրիստափոր Արթինին, որ հերոսաբար նահատակուեցաւ պաշտպանելով Արցախը եւ Հայաստանը
Հայու քաջ, անկեղծ, արթուն, չլռող, չհամակերպվող, հայրենասէր եւ պայքարող տեսակն է ապահովելու այս ազգի ապագան։
Հայը հայուն հանդէպ ատելութիւն թող չունենայ,
Հայը հայուն վնաս թող չհասցնէ,
Դարաւոր հայասպան միակ թշնամին չմոռանանք ով է»:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ