18 05 2022

Ոստիկանական զորքերի մայորը թքել է մարտական գործողությունների մասնակից գնդապետի վրա․ Սեյրան Օհանյան



Ուղիղ 30 տարի առաջ այս օրը ոգևորած Շուշիի ազատագրման պայքարով  և սրընթաց հարձակում գործելով Բերձորի, Բերդաձորի ուղղություններով հայ ժողովուրդը Արցախը հայաստանի հետ միասին միացրեցին մեր երկու պատմական մասերը, դա յուրովի հաղթանակ էր դա միասնության տոն էր և այդ միասնական պայքարի և միանսական ջանքերի շնորհիվ հետագայում մենք հասանք հաջողությունների։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Այս իշխանությունների օրոք իջեցվեց հաղթանակի նշաձողը, եռատոնը դարձավ միայն մեկ հաղթանակ, այս իշխանության օրոք անկախության նշաձողը իջեցվեց մանրահատակի մակարդակի, խաղաղությունը իջեցվեց խաղաղություն մուրալու մակարդակի․․․ Այսօր դեպքեր են տեղի ունենում, որ խելացի, համարձակ իշխանությունները այդպես չէին վարվի, այդպես կվարվեին միայն ու միայն վախկոտ իշխանությունները»,-ասաց նա։

Օհանյանը միջադեպ պատմեց ոստիկանական մայորի և պատերազմի մասնակից գնդապետի միջև տեղի ուենցած, նկարագրելով մայորի սարսափելի վարքագիծը գեներալի նկատմամբ։

«Մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու»,-ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ