20 05 2022

Քաղաքացիներին արդեն չեն թողնում կառավարության մոտով անցնել



Ընդդիմադիր պատգամավորների Մարիոթ մտնելուց հետո ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս Կառավարության մոտով անցել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտել են «Մարիոթ» հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով է անցկացվում։ Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ