Այսօր վաղ առավոտյան մամուլը հեղեղվեց Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման հետևանքով երկկողմանի փակ լինելու մասին տեղեկատվությամբ, ինչը բարձրաձայն մտորելու և մի քանի հռետորական հարցադրումներ կատարելու առիթ տվեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այսպես.
2. Որտեղ են վերահսկող պետական մարմինների պատասխանատուները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինները՝ յուր տեսուչներով և հսկիչներով, որոնց անմիջական պատասխանատվության տիրույթում է շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
3. Ինչպես է ստացվում, որ մեկ այլ կազմակերպության մի քանի վարորդի ընդդիմադիր հայացքների և քաղաքացիական անհնազանդության ակցիայի ինքնաբուխ մասնակցության համար պետական մարմիների մի ամբողջ բույլ անցնում է ,,հակահարձակման,, և մանրակրկիտ ստուգումներ (բնապահպանական, առողջապահական և աշխատանքի, հարկային, քաղաքաշինական գործունեության) է անցկացնում նույն տարածքի հարևանությամբ սոցիալական ծրագրի շրջանակում կառուցապատում իրականացնող ընկերությունում (ստուգելով ընդհուպ մինչև 2010 թվականի փաստաթղթերն ու գործարքները)՝ ամենևին չնկատելով դրա հարևանությամբ իրականացվող կառուցապատման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման ռեալ վտանգը:
4. Եվ վերջապես, ինչպես է պատահում, որ նույն տարածքում սոցիալական ծրագիր իրականացնող կազմակերպությանը շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ժամանակավոր այս փուլում, իսկ շահագործունից հետո նաև հիմնական ճանապարհային մուտք ստանալու (ընդ որում ճանապարհի առկայությունը հաստատված է գլխավոր հատակագծով) խնդրանքը բազմաթիվ փաստարկների, հիմնավորումների ու քննարկումների արդյունքում իրավասու մարմնի կողմից բավարարվում է ուղիղ 364 օր անց, իսկ մեկ այլ դեպքում քաղաքային կարևոր ենթակառուցվածքի պահպանման և անվտանգ շահագործման նկատմամբ, նույն մարմնի կողմից ցուցաբերվում է սառը անտարբերություն: Ի դեպ, դրա արդյունքում նաև, ձգձվել է սոցիալական ծրագրի շրջանակում կառուցվող շենքի կառուցապատման ժամկետը, ինչը մեծ անհարմարություն է պատճառել բնակարանի կարիքավոր և անհամբեր բնակարանամուտի սպասող ավելի քան 200 երիտասարդ ընտանիքների:
Մեր օրերում հարցերը շատ են... խտրական մոտեցումների ու անիրավաչափ պատասխանների պակաս նույնպես չի զգացվում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը