22 05 2022

Տաքսու վարորդին առաջարկել են գումարի դիմաց սադրել դիմադրության ակցիայի մասնակիցներին․ Անդրանիկ Դանեիլյան

Տաքսու վարորդին առաջարկել են գումարի դիմաց սադրել դիմադրության ակցիայի մասնակիցներին․ Անդրանիկ Դանեիլյան

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Դանիելյանն իր էջում գրել է․

«Էրեկ նստեցի տաքսի, վարորդն ասաց , որ իրան առաջարկել են գումարի դիմաց սադրեն դիմադրության ակցիայի մասնակիցներին։ Ստորև ներկայացնում եմ գնացուցակը `
500 ֏ տան բալկոնից ցուցամատը ներքև պարզել ու կովի պես բառաչել ։
1000 ֏ նույն արարքը անել երթի դիմացի մայթից ։
1500 ֏ նույնը բայց հենց երթի մայթի կանգառում կանգնած։
2000֏ մեքենան քշել ակցիայի մասնակիցների վրա։
Եվ վերջապես լավ աշխատանքով ապահովել ԱԺ ում ակցիաներին չմասնակցելու ու մասնակցողներին «ծախված», «թալանչի» անվանելու դիմաց։
Ի դեպ , տաքսու վարորդը մերժել էր» ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ