Մեր հազարավոր զինվորներ ամենաթանկն են տվել՝ իրենց կյանքն են տվել, այդ զինվորների ծնոնղերը ամենաթանկն են տվել՝ իրենց հերոս տղերքի կյանքն են տվել Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում նախադասության համար, հիմ դուք ուզում եք ասել՝ կան հայ պաշտոնյաներ, որոնց համար ավելի թանկ պետք է լինի իրենց աթոռը, պաշտոնը, քան՝ այդ նախադասությունը ասե՞լը՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով Արցախի դրոշը պոկելու դեպքերին․
«Ո՞նց կարող է լինել մի մետրոպոլիտենրի աշխատակից, որ գա ու հանի Արցախի դրոշը, կամ ԱԳՆ շենքի ինչ աշխատող պետք է լինի, որ Արցախ գրվածը Արցախի դրոշներով մաքրի։ Նման վարքագծով դուք ուրանում եք հազարավոր հերոսների սխրանքը, դրա իրավունքը ոչ ոք չունի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը