Պետական հիմնարկների բնականոն գործունեությունը խաթարում է ոստիկանությունը որովհետև ոստիկանությունն է խաթարում պետական հիմնարկների ելքերն էլ մուտքերն էլ։ Այս մասին նախագահականի մոտ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց Արամ Վարդևանյանը։
«Իսկ քաղաքացիների ակցիան, որը իրազեկման նպատակ է հետապնդում, որը ՀՀ-ին, Արցախին նոր զիջումների տանելու կանխելու նպատակ է հետապնդում, չի կարող լինել հակաօրինական, իսկ ոստիկանության գործողությունները հակաօրինական են»,-ասաց Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը