Այսօրվա դրությամբ ոչ մի դատական նիստ, որն իրենց դեմ է կայանում, ոչ մի նիստը չի կայանում դատավորների հետ, որոնք որ վստահելի են։ Ինչքան տեսանք բոլոր նիստերը դռնփակ սարքեցին, չեմ հասկանում՝ ինչ կա գաղտնի պահելու։ ԲԴԽ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց զոհվածի ծնողներից։
«Բամբասանքների հիման վրա ձերբակալում են մարդկանց, և բամբասանքներով եկած կառավարությունը երկիր է ղեկավարում»,-ասաց զոհվածի հայրը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն այսօր պատրաստվում են դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին և կպահանջեն, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը