26 05 2022

Բիշարյանը հայտնի է որպես նիկոլական դատավոր, ո՞նց կարող ենք վստահել իրեն․ զոհվածի ծնող



Այսօրվա դրությամբ ոչ մի դատական նիստ, որն իրենց դեմ է կայանում, ոչ մի նիստը չի կայանում դատավորների հետ, որոնք որ վստահելի են։ Ինչքան տեսանք բոլոր նիստերը դռնփակ սարքեցին, չեմ հասկանում՝ ինչ կա գաղտնի պահելու։ ԲԴԽ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց  զոհվածի ծնողներից։

«Բամբասանքների հիման վրա ձերբակալում են մարդկանց, և բամբասանքներով եկած կառավարությունը երկիր է ղեկավարում»,-ասաց զոհվածի հայրը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն այսօր պատրաստվում են դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին և կպահանջեն, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի  կարևորությունը, չեղարկել դատարանի երեկվա կայացրած որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ