28 05 2022

Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի հանրապետության պետականակիրն ենք․ Արցախի ԱԺ պատգամավոր



Զարմանալի կլիներ, որ մեր երկրի համար այս ծանր փուլում չնկատվեր մարտունեցիների ըմբոստությունը։ Արցախը կրկին վտանգի առջև է կանգնած, բայց ի տարբերություն  1988 թվականի, երբ ողջ հայությունը միահամուռ ու միակամ Արցախ էր պահանջում այս անգամ  վտանգի տակ է նաև այդ միասնությունը։ Այս մասին Արցախի Մարտունիում հանրահավքի ժամանակ ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

«Մեր անունից բանակցողը ներգրավված է քննարկումների մեջ, որտեղ օգտագործվում է Ղարաբաղի էթնիկ բնակչություն արտահայտությունը, այդ բանակցողին մեր թշնամուն և միջազգային հանրությանը պարզ ու հաստատակամորեն հայտարարում ենք՝ մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախհի հանրապետության պետականակիրն ենք, մնացածը բարբաջանքներ են»,-ասաց Ստեփանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ