«Ուրախություն է մեզ համար այստեղ լինելը, հայերիս համար նվիրական տոնի օրը՝ Սարդարապատի ճակատամարտի ոչ թե բարոյական, այլ ֆիզիկական հաղթանակի օրը, որը 100 տարի առաջ դարձավ մեր Մայիսյան հաղթանակների սկիզբն ու պսակը, այն մեծագույն օրինակը, որը հային ոգեշնչում է բոլոր ժամանակներում։ Այսօր հաղթանակի օր է, այսօր մեր անկախության կերտման օրն է ևայս տոնին ուրախություն է մեզ համար՝ գալու և բերելու այստեղ երանցած մեր ժողովրդին Լուսավորչի գահից՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից Տերունական օրհնությունները, բերելու մեզ հետ Սբ․ Էջմիածնի օրհնությունն ու հայրական խոսքն ու խրատը»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրավաքին ասաց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
« Հայրենիքից ավեի թանկ մարդու համար ոչինչ չկա, անշուշտ, երբ այդ հայրենիքը մարդկային կյանքի բարգավաճման, բարօրության համար է ստեղծված»,-ասաց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ ընդգծելով․ «Սարդարապատի գաղտնիքը եղավ այն, որ մեր ժողովուրդը միասնական դարձան մեկ մտքով, մեկ կամքով ու նպատակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը