30 05 2022

Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի

Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի

Մետրոպոլիտենի  «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղակայված նախարարությունների շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց  շտապօգնության մեքենայով  տեղափոխվել է 4 քաղաքացի:

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:

Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,-մանրամասներ է է ներկայացնում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ