30 05 2022

Ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 5 անձ

Ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել 5 անձ

Այսօր կեսօրին Արամի փողոցում` կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ոստիկանություն է բերման ենթարկվել 5 քաղաքացի։

Տեղեկությունը հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից` հստակեցնելով. «բոլորը ակցիայի մասնակիցներ են»։
Նշենք, որ մինչ այդ հայտնի դարձավ նաև, որ ակցիայի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ։ Տուժողների թվում նաև ոստիկաններ են եղել։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ