Ոստիկանների մեջ կային որոշները, որոնք ինչ-որ անիմաստ աշխուժություն էին ցուցաբերում, փորձում էին հատուկ կոպիտ ինչ-որ բան արած լինեին այն դեպքում, որ իաստը չկար։ Միգուցե մտածում էին պարգևավճարը ավել կլինի կամ ինչ-որ առաջխաղացում կունենան, կամ մտածում էին նման բան անելուց ինչ-որ մեկը վերևներում կուրախանա։ Անդրադառնալով ոստիկանների կողմից բիրտ ուժով բերման ենթարկվելուն ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ ազատ արձակվելուց հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Փորձում են ճնշել, մադկանց վախեցնել։ Այս անգամ զուտ վարչական իրավախախտմամբ չեն բերման ենթարկել, այլ՝ խուլիգանության կասկածանքով, այսինքն փորձելու են քրգործ հարուցել, որն աբսուրդ է, դրա տակ ոչինչ չկա»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը