Իրավունքի մասին այլևս պետք չէ խոսել, քանի որ այն, ինչ կատարվեց երեկ, դա իրավունքի և ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի։ Վաղուց էր պարզ, որ ՀՀ-ն գնում է բռնապետություն, որ միջազգային հանրությունն իր քաղաքական շահերն է սպասարկում։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, անդրադառնալով երեկվա «Դիմադրության» շարժման ակցիաներին ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման դեպքերին։
«Այն ամենը, ինչ կատարվում է վերջին օրերին և միջազգային հանրության լռությունը պարզ է դառնում, որ այսքան ժամանակ ոչ թե մարդու իրավունքներն է հետաքրքրում միջազգային կառույցներին, այլ ընդամենը ճնշման լծակներ էին»,-ասաց Հարությունյանը։
Փաստաբանի խոսքով, երեկվա ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը կազմակերպված օպերացիա էր, առաջին հերթին լուծում են վախի մթնոլորտ ձևավորելու խնդիրը․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը