31 05 2022

Կազմակերպված օպերացիա էր․ վստահ եմ, որ երեկ ցուցում է եղել անհամաչափ ուժ կիրառելու․ Սերգեյ Հարությունյան



Իրավունքի մասին այլևս պետք չէ խոսել, քանի որ այն, ինչ կատարվեց երեկ, դա իրավունքի և ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի։ Վաղուց  էր պարզ, որ ՀՀ-ն գնում է բռնապետություն, որ միջազգային հանրությունն իր քաղաքական շահերն է սպասարկում։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, անդրադառնալով երեկվա «Դիմադրության» շարժման ակցիաներին ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման դեպքերին։

«Այն ամենը, ինչ կատարվում է վերջին օրերին և միջազգային հանրության լռությունը պարզ է դառնում, որ այսքան ժամանակ ոչ թե մարդու իրավունքներն է հետաքրքրում միջազգային կառույցներին, այլ ընդամենը ճնշման լծակներ էին»,-ասաց Հարությունյանը։ 

Փաստաբանի խոսքով, երեկվա  ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը կազմակերպված օպերացիա էր, առաջին հերթին լուծում են վախի մթնոլորտ ձևավորելու խնդիրը․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ