Այսօր ԵՊՀ-ում արձանագերցինք որ ռեկտորը, ավելի ճիշտ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը օկուպացրածը վախկոտ է, հակահայաստանյան ներկայացուցիչ է, դեմ է հայ մարդու կարմիր գծերը ամրգարող փաստաթղին։ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Ինձ համար շատ զարմանալի, զազրելի գործողությունների ականատեսն եմ լինում։ Մեկ ամիս է պայքարում ենք փողոցում․․․ Այստեղ արձանագրենք, որ կա հակա Հայաստանը սպասարկող և չոստիակնություն և հավերժական Հայաստանի համար կյանք զոհած, արժանապատիվ, իրենց ուսադիրները կրող ոստիկաններ։ Դրա համար պետք է այցելել ոստիկանության պատմության թանգարան։ Այնտեղ զետեղված են բոլոր նվրյալ ուսադիր կրողների անունները։ Կնոջ մազերը քաշող, մայթին կանգնած խաղաղ ցուցարարին հայհոյող, բիրտ ուժ կիրառող ոստիկանը չոստիկան է, որը իրավունք չունի կանգնելու արժանապատիվ ոստիկանի կողքին։ Նա ոչնչով չի տարբերվում Ադրբեջանի ոստիկանից, որը անարգում է հայ մարդուն,-ասաց Կրպեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը