02 06 2022

ՄԻՊ-ը այնքան էլ վստահ չէ, որ ոստիկանության բիրտ ուժի կիառման մեջ քրեական արարքի տարրեր կան



ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը այնքնա էլ վստահ չէ, որ ոստիկանության Մայիսի 30-ին՝ «Դիմադրության» շարժման խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության կիրռածա բիրտ ուժը քրեորեն պատժելի է։

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ-ն ասաց․

«Մենք արձանագրել ենք անհամաչափ ուժի կիրառում, այսինքն ուժ, որը անհրաժեշտ չէր, պիտանի չէր ոստկանի օրինական պահանջի ապահովման տեսակետից, բայց այդ օրվա ամպլիտուդը լարման ավելի բարձր էր, մենք տեսանք կար մտադրություն շենք ներխուժելու այսինքն ուժի կիրառմամաբ և այլն։ Մենք մեր արաձանգրած խախատումները կոնկրետ  փաստերով, տեսանյութերով ուղղել ենք ոստիկանությանը՝ հասկանալու, թե կոնկրետ մեր ներկայացրած փաստերով  ոստիկանության ծառայողների նկատմամաբ ինչ գործընթացներ են սկսվում, որպեսզի պատշաճ իրավական գնահատականի արժանանանք։ Չենք կարող առերևույթ ինչ-որ փաստերի հիման վրա պնդել, որ այստեղ քրեական արարքի տարրեր կան»,-ասաց Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ