02 06 2022

Տպավորություն է, որ բացի իշխանական 10-12 պատգամավորից, մնացածը գերու կարգավիճակում են․ Սաղաթելյան



Նախարարը դա քաղաքական պաշտոն է և կրում է նաև անձնական պատասխանատվություն։ Մեզ համար այս օրերին շատ կարևոր է նաև անձնապես հասկանալ։ Հիմա ՔՊ-ական ոչ բոլոր պատգամավորներն են իմ կարծիքով կիսելու այս պատասխանատվությունը և դավաճանությունը, սա նաև իրենց համար է շանս կողմնորոշվելու տարանջատվելու Նիկոլից։ Մենք հասկանում ենք՝ իրենց վախի աստիճանը, հասկանում ենք, որ այդ պաշտոնն  իրենց համար թանկ է, բայց հակառակ կողմում դրված է հայրենիքը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Այնտեղ պատգամավորներ կան, որոնց և՛ ճակատագիրը, և՛ պահվածքի պատճառները հայտնի են, իրենք այլ տարբերակ չունեն։ Խոսքը 10-12 հոգու մասին, մյուսները պետք է իրենց հարց տան՝ ինչու են մտնում այս  բեռի և պատասխանատվության տակ։ Տպավորություն է գերու կարգավիճակում են»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ