Պետականության այս կործանարար ընթացքի համար անձնական պատասխանատվություն են կրում նաև ուժային մյուս կառույցները, ԱԱԾ ղեկավար Աբազյանը։ Այն ճանապարհը, ավելի ճիշտ զառիթափը, որով տանում է այս իշխանությունը այս բռնապետիկը Հայաստանը, դրա համար պարոն Աբազյան պատասխան եք տալու։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Երբ ես խոսում եմ այս բռնապետիկի մասին, ես խոսում եմ նաև Արցախի նախագահ ասվածի մասին, որը 2020 թվականին դարձավ նախագահ և մենք ունցանք այս պատերազմը նա ևս անձնական պատասխաանատվություն է կրում, որքան էլ փորձի տպավորություն ստեղծել, թե Արցախում դրական բաներ կան։ Նա ցավոք Արցախի այն նախագահն է, որը ուղղակի կամակատարն է այս բռնապետիկի»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը