03 06 2022

Ոստիկանությունն ի վերջո ճանապարհը բացեց․ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում են դեպի ԱԺ

Ոստիկանությունն ի վերջո ճանապարհը բացեց․ «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում են դեպի ԱԺ


Ոստիկանություն ի վերջո բացեց ճանապարհը և «Դիմադրության» շարժման մասնակիցները երթով շարժվում են դեպի ԱԺ, իրավիճակը համեմատաբար հանդարտվեց։

Կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը լարված էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չտվեց անցնել և գնալ խորհրդարան։

Ոստիկանության զորքերն անցավ հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների կիրառման։

Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման էին ենթարկում, նույնիսկ հարվածներ հասցնում ցուցարարներին։ Ծխարձակող նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ 

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ