Ոստիկանության հետ բախումների և նրանց կողմից կիրառված բիրտ և անհամաչափ գրծողությունների հետևանքով տուժել են մի շարք քաղաքացիներ։ Ժամանել են շտապօգնության մեքենաներ։
Նշենք, որ Կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը լարված էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չտվեց անցնել և գնալ խորհրդարան։
Ոստիկանության զորքերն անցավ հատուկ միջոցների՝ լուսաձայնային նռնակների կիրառման։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման էին ենթարկում, նույնիսկ հարվածներ հասցնում ցուցարարներին։ Ծխարձակող նռնակների կիրառման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։
Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը