06 06 2022

Վաղը ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է

Վաղը ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է

Վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաեւ նշել է. «Հիշեցնում եմ, որ հայտ եք ներկայացնում մեկ առարկայից: «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված, էական չի, թե որ առարկան կնշեք էլեկտրոնային մատյանում: Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներին:

Ինչպես սահմանված է կարգով, ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ատեստավորումն անցկացվելու է գրավոր եղանակով՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող մանկավարժական բուհերում՝ մասնագիտական հանձնաժողովների կողմից:

Բոլոր առարկաների ատեստավորումներն անցկացվելու են սեպտեմբերին:

Առաջադրանքները խստիվ համապատասխանելու են տվյալ առարկայի ծրագրին: Հատուկ ուշադրություն է դարձված առաջադրանքների ծավալի և հատկացվող ժամանակի հարաբերակցությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ