Յուրաքանչյուր հայ գոնե իր խղճի մոտ հանգիստ լինելու համար պարտավոր է ինչ-որ փուլում գալ, մասնակցել այս պայքարին, լինել այստեղ, քանի որ այսօր հարցը միայն ՀՀ քաղաքացիներինը չէ, հարցը ամբողջ հայ ժողովրդի հարցն է, քանի որ սեղանին դրված է մեր հայրենիքի, Արցախի անվտանգությունը։ Դիմադրության շարժման մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամերիկաբնակ հայազգի քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
Քաղաքագետի խոսքով, շարժման բովանդակությունը սփյուռքին սխալ է ներկայացվում, որովհետև ինչ-որ ուժեր փորձում են այն ներկայացնել իբրև նախկինների վերադարձ․
«Պետք է բացատրել միջազգային հանրությանը այս շարժման էությունը, որ հիմնականում աստեղ դրված է Արցախի հարցը, ՀՀ անվտանգության հարցը և մասնակիցներն իրականում ոչ թե նախկին են, այլ՝ մտահոգ քաղաքացի»,-ասաց Մարգարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը