Armlur.am-ը գրում է․
«Անահիտ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ,որ 2022 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 13:18-ին, Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Aнаит Мхитарян» կայքէջով անձամբ «Ֆեյսբուք» սոցալական ցանցում «News.am» կայքում տեղադրված ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ հրապարակային գրել է մեկնաբանություն` «էս … աղպի խոզին կամ …..ին չեն ասել, որ իրա քոռ աչքնա ամեն ինչ ծուռ տեսնում», այդ կերպ հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը և այդ կերպ Վ.Ալեքսանյանին իր հանրային գործունեությամբ պայմանավորված հասցնելով ծանր վիրավորանք:
Այսպիսով՝ Անահիտ Հայկի Մխիթարյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արաքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը