08 06 2022

«Դիմադրություն» շարժման հադրութցի մասնակիցը կալանքից ազատ է արձակվել․ NEWS.am

«Դիմադրություն» շարժման հադրութցի մասնակիցը կալանքից ազատ է արձակվել․ NEWS.am

NEWS.am-ը գրել է․

««Դիմադրություն» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը մեկ ամիս առաջ կալանավորվել էր խուլիգանություն կատարելու համար, կալանքի ժամկետի լրանալուն պես ազատ է արձակվել։

NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանն ասաց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ Դավիթ Ավագյանը մայիսի 2–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մասնակցել էր Երեւանում անցկացվող «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Երկու օր անց՝  մայիսի 4–ին, կարմիրբերետավորները Ավագյանին բերման էին ենթարկել Կիեւյան կամրջի մոտից։ Ըստ փաստաբանի՝ Արաբկիրի ոստիկանության բաժնում գրել են, որ Դավիթ Ավագյանին բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Ըստ ոստիկանության, Դավիթ Ավագյանին ձերբակալելու  հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ նա չունի բնակության մշտական հասցե։ Մհեր Հակոբյանն ասել էր, որ Դավիթը Հադրութից է, պատերազմի հետեւանքով կորցրել է տունն ու տեղափոխվել Երեւան: Փաստաբանի համոզմամբ՝ այս գործում քրեական իրավունք չկա, սա քննչական կոմիտեի կողմից պատժիչ գործողություն է։ 

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալումը, սակայն բավարարել էր ՔԿ–ի միջնորդությունը եւ մեկ ամսով կալանավորել ակցիայի մասնակից Դավիթ Ավագյանին։

Փաստաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը, որը սակայն մերժվել էր։ Գործը նախաքննության փուլում է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ