09 06 2022

Մտքի, ստեղծագործող մարդկանց մեծամասնությունը կանգնած է այս շարժման կողքին․ մտավորական



Թող իմանան բոլորը, որ մտքի, ստեղծագործության մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ամեն ինչ շատ լավ գիտեն և կանգնած են շարժման կողիքն պահանջը հստակ է և վերջ։ Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ Ֆրանսիայի հրապարակում ասաց մտավորական Լևոն Գալստյանը։

«Հայրենիքի ընկալում չունեցող մարդիկ, որոնք կանգնած են հայրենիքի կորստի առջև թող իմանան մի բան՝ հայրենիքը աստվածային արժեք է։ մենք ունենք առաքելությունը մեր հայրենիքը պահպանելու, ինչպես պահպանում և գուրգուրում ենք մեր հարազատ ծնողներին։ Այն մարդիկ ովքեր այդ զգացումը չունեն, ինձ համար նույնն են, ինչպես հիվանդ մորը չխնամող զավակը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ