11 06 2022

Բանտը դավաճանների տեղն է․ մեր ակցիան նվիրված է քաղաքական հետապնդման ենթարկվող տղաներին․ ակցիայի մասնակից



Մեր ակցիան նվիրված է բոլոր այն երիտասարդներին, որոնք այս ավելի քան մեկ ամսվա պայքարի ընթացքում ապօրինաբար ձերբակալվել են, հստակ քաղաքական հետապնդման են ենթարկվում։ Շատերը մեր ընկերներն են դարձել։ Ակցիան նպատակ ունի բարձրաձայնելու երիտասարդներին հետապնդելու մասին։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից։

««Բանտը դավաճաններին տեղն է», «մեր հայրենիքը շղթայված է, ինչպես շղթայված են այդ տղաները բանտերում» կարգախոսներն են լինելու քայլերթի ժամանակ  և մեր կոչն է՝ այս իշխանությունները խելքի գան և ազատ արձակեն մեր ընկերներին»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ