11 06 2022

Եթե հանուն հայրենիքի պայքարը հակաօրինական է, ապա կարող եք տանել մեզ, մենք ձեռնաշղթաներով եկել ենք․ ակցիայի մասնակից



Մենք այլևս թույլ չենք տալու, որ այսօրվա իշխանությունը  կալանքների միջոցով խլի մեր պայքարից մեր ընկերներին։ Այլևս ոչ մի ընկեր քաղբանտարկյալ չի դառնալու։ Այս ձեռնաշթաները, որով պետք  է արդարությունը և հայրենասիրությունը ճաղավանդակի տակ պահեն, մենք ոտնատակ ենք տալու։ Դատախազության մոտ երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից։

«Հարգելի դատախազներ, արժանապատիվ դատախազներ, թույլ մի տվեք դատական համակարգը ոտնատակ տան։ Եթե մտածում եք՝ մենք վախենում ենք այս ամենից, համոզված եղեք, որ՝ ոչ։ Մենք արդեն իսկ ձեռնաշթաներով եկել ենք ձեր մոտ, եթե հանուն հայրենիքի պայքարը դա հակաօրինական է, ապա կարող եք տանել մեզ, մենք ձեռնաշթաներով եկել ենք»,-ասաց նա։
 
Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ