11 06 2022
Այս երիտասարդներից ոչ ոք թուրքի դիմաց չի կզելու, ոնց որ չեն կզել իրենց հինգ հազար ընկերները․ Հարությունյան
Այս երիտասարդներից ոչ ոք չի պատրաստվում թուրքի դիմաց կզել, ոնց որ չեն կզել իրենց հինգ հազար ընկերները։ Դատախազության մոտ երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց Երիտասարդի ձայնը նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։
«Սա երիտասարդի պայքար է։ Այս պայքարը մեր ապագայի, մեզանից հետո եկող սերունդների ապագայի համար է։ Այս մարդիկ պատրաստ չեն իրենց գլուխը կախել իրենցից հետո եկող սերունդների առջև և այդ պատճառով մենք գնալու ենք մինչև վերջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը