14 06 2022

Պարոն Ավինյան, չե՞ք ուզում գումար ծախսել Շուռնուխում ինչ-ինչ պատճառներով, թե՞ թուրքը թույլ չի տալիս․ Քրիստինա Նազարյան

Պարոն Ավինյան, չե՞ք ուզում գումար ծախսել Շուռնուխում ինչ-ինչ պատճառներով, թե՞ թուրքը թույլ չի տալիս․ Քրիստինա Նազարյան

Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որքանով հասկացա Շուռնուխի գյուղապետի խոսքերից, Ավինյանի այս խոստումը մեկ ու կես (1,5) տարի անց այդպես էլ չի իրականացվել :
Գյուղապետը ասում է որ գյուղը լքած այն քաղաքացիները , ում տունը նվիրել են ադրբեջանին, դեռ վարձով ապրում են Գորիսում:
«Նրանք այժմ վարձակալությամբ ապրում են Գորիսում եւ սպասում են փոխհատուցմանը, որպեսզի վերադառնան գյուղ»,- ընդգծեց գյուղապետ Հակոբ Արշակյանը:
Էլ չասենք որ խոստացած ճանապարհը այդպես էլ չի գործում:
«Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտվում ենք Մ2 ճանապարհից՝ գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ: Այդպես նախկին 40 րոպեի փոխարեն մեկուկես ժամում ենք հասնում Գորիս»,- ասաց Արշակյանը:
Մի բան ա եղել` գյուղի խանութը բացվել ա, այն էլ « հաճախ առաքիչները դժվարությամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տերն է իր միջոցներով այլ ճանապարհով է բերում սննունդը»,- ասաց Արշակյանը, այսինքն կառավարության խոստումների հետ կապ չունի, ուղղակի բնակիչն է խանութը բացել ու մի կերպ, երեսի զոռով, պահում է:
Է՞ս էր ապագակաապագան:
Պարոն Ավինյան, էդ քանի՞ տուն եք հանձնել, որ 1,5 տարում չեք կարողանում տեղը կառուցել , թե՞ չեք ուզում գումար ծախսել այնտեղ ինչ-ինչ պատճառներով, թե՞ թուրքը թույլ չի տալիս»:

Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են, դրսում և տեքստը-ի նկարն է

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ