Ազգակործան և կանխամտածված քաղաքականության հետևանքով այսօր մենք հասել ենք իսկապես ճակատագրական հանգրվանի։ Մենք մոտեցել են վտանգի չափազանց բարձր աստիճան ունեցող մի կիզակետի, որի հատումը ուղղակիորեն սպառնում է ՀՀ ինքնիշխանությանը, Արցախի գոյությանը և վերջին հաշվով մեր պետականությանը։ Այս մասին «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
«Մենք՝ բոլորս, այդ թվում նաև նրանք, ովքեր այսօր այս հրապարակում չենք բոլորս նստած են ժամացույցը միացված դանդաղ գործարկմամբ ռումբի վրա»,-ասաց նա։
Մելիքյանի խոսքով չկա հայ, որը չցանկանա խաղաղություն, սակայան այդ խաղաղությունը չպետք է լինի ցանկցած գնով, նվաստացման և սպառնալիքի ճանապրհով չպետք է զոհազեսանին դրվի ազգային, պետական շահը, արժանապատվությունը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը