Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շարժում\պետություն\կազմակերպություն ղեկավարողի ամենակարևոր հատկանիշը ծանր, բայց կարևոր որոշումներ կայացնել կարողանալն է:
Պոպուլիզմին մենք հակադրելու մի բան ունենք` հստակ ուղեգիծ և պատասխանատվություն:
Այսօրվա ելույթն այն մասին էր, որ եթե այս ուժերը լինեին պետության ղեկին ու հասկանային, որ պատերազմը պետք է կանգնեցնել, դա կանեին, ոչ թե կվախենային իրենց պիտակավորելուց ու մենակ դրա համար հազարավորներ կզոհեին:
Այսօրվա ելույթը պատասխանատվության մասին էր:
Այսօրվա ելույթը հաղթանակի ճանապարհի մատնանշման մասին էր:
Բոլորի զգացմունքները հասկանալ կարելի է, բայց երբ պատերազմը ձգձգվում է զենքը ցած չեն նետում ու հրաժարվում կռվելուց: Վստահ եմ այդպիսինները մեր մեջ չեն էլ լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը