14 06 2022

Դիմադրության այս պայքարը չունի այլընտրանք, նահանջի տեղ․ Թադևոս Ավետիսյան

Դիմադրության այս պայքարը չունի այլընտրանք, նահանջի տեղ․ Թադևոս Ավետիսյան

Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր ՊԱՅՔԱՐԸ հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ է։

Պայքարի հաղթանակով է պայմանավորված հայի հայրենիք ունենալու և ինքնիշխանությունը պաշտպանելու իրավունքը։

Մենք պարտադրված ենք հաղթելու' հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր ՀԵՐՈՍ նահատակների, հանուն մեր սերունդների, հանուն մեր բնօրրանում խաղաղ ապրելու իրավունքը վերանվաճելու։

Հետևաբար, Դիմադրության այս պայքարը չունի այլընտրանք, նահանջի տեղ։

Պայքարն օր-օրի դառնում է ավելի միասնական, վճռական։

Հանգուցալուծումն անխուսափելի է։

Հայի Դիմադրությունը արդյունավորվելու է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ։

Այն ավելի մոտ է։

Հայրենիք ունենալու ենք։

Արցախը մնալու է հայկական։

Ազգադավ իշխանությունը փոխվելու է ԱԶԳԱՅԻՆ իշխանությամբ։

Պատերազմը, պատերազմի իրական սպառնալիքները, արյունն ու մահերը, սուգը, հասարակության պառակտումը, սոցիալական խորացող լարվածությունն ու անարդարությունը փոխվելու են իրական խաղաղությամբ, հանրային համերաշխությամբ, կայուն զարգացմամբ, երեխաների ծնունդով և երջանկությամբ, ուժեղ և ազգային պետականությամբ։

Ավելի քան վստահ եմ։

Դեպի առաջ, ետ քայլ չկա, հոգնել չկա, տարակուսել չկա։

Վճռականություն

Հավատ

Պայքար

Հաղթանակ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ