19 06 2022

Քանի կա նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա. Քրիստինե Նազարյան

Քանի կա նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա. Քրիստինե Նազարյան

Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր նորից զինվոր զոհվեց:
Կզած Նիկոլի ու իր կիրթ ու դրական ընկերոջ «խաղաղության» հերթական զոհը:
Հերթական հայ օջախը ու բոլոր իրենց հայ համարողների տունը սուգ մտավ: Հերթական զոհը, որ էրատոյի համար հանուն ոչնչի է, բայց իրականում հանուն ՔՊ-ականների իշխանատենչության ու օր օրի հարստանալու ու կայֆերի:

Շատերն են գրում, որ ցավում են ու վշտացած են: Մի մասը անկեղծ, իսկ մյուս մասը հետ չմնալու համար (վերջիններս մի րոպե հետո լայքերը ու լացող սմայլիկները ստանալուց հետո, արծրունավարի գնալու են իրենց հերթական փիառ ակցիային):

Իսկ, եթե զինվորի հայրը վաղը որոշի իշխող ստահակախմբից արդարացիորեն հարցնել. «անասուններ, ինչու զոհեցիք որդուս» , ստահակի պաշտպան ոստիկանները նրան ծեծելու են այդ հարցի համար, պատռելու են նրա վրայի` զոհված որդուն պտկերող, վերնաշապիկը:

Չե՞ք հավատում, մոռացե՞լ եք, դե վերհիշեք , գուցե ոմանք նաև առաջին անգամ կյանքում մտածեն:

Քանի կա նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա, իսկ, եթե զինվորի ծնողը ըմբոստանա` նրան ծեծելու են:

Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածներին ??????

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ