Հունիսի 13-ից համացանցում տարածում է ստացել տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեում այսպես ասած՝ մայիսի 30-ի և հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց ամբողջական ամսական աշխատավարձի չափով պարգևավճարներ, ինչը մեղմ ասած չլսված բան է ոչ միայն քննչական կոմիտեում, այլև ողջ իրավապահ համակարգում նույնիսկ այս իշխանությունների օրոք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Հունիսի 13-ից համացանցում տարածում է ստացել տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեում այսպես ասած՝ մայիսի 30-ի և հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց ամբողջական ամսական աշխատավարձի չափով պարգևավճարներ, ինչը մեղմ ասած չլսված բան է ոչ միայն քննչական կոմիտեում, այլև ողջ իրավապահ համակարգում նույնիսկ այս իշխանությունների օրոք։
Այդ կապակցությամբ հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որի պատճենն ի գիտություն ուղարկել եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին։
Ներկայացնում եմ այդ հարցման ամբողջական տեքստը»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը