Արդեն տեղեկացրել էր, որ այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։ Մենք տեղեկացրել էինք, որ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Նախնական տեղեկությունների համաձայն կա մեկ սպանված, ևս հինգ վիրավոր։
Irakanum.am-ը տեղեկացել է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
«Վիճաբանության թեման քաղաքական է եղել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ սպանվածը Ապարանի բնակիչ է՝ 24 ամյա Համիկ Միքայելյանը։ Վիճաբանության մասնակիցներից մեկն էլ Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանն է»,- գրում է լրատվամիջոցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը