19 06 2022

Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․ Լիլիթ Գալստյան

Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոչ մի պատահական բան։ Մեր հանրային կյանքում գեներացվող ատելությունն ու անհանդուրժողականությունը մի օր պետք է այս դրսևորումն ունենար։

Երբ իշխանությունն իր քարոզարշավը մուրճով է սկսում ու անհնազանդ դատավորներին ահաբեկում պատերին ծփելու խոստումով, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ ԱԺ նիստի ժամանակ քպ-ական "հարվածող բրիգադն" իջնում է իր տեղից և հարձակվում ընդդիմադիր պատգամավորի վրա, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ փողոցային խուլիգանի վարքագծով, հետևից ընդդիմավոր պատգամավորին հարվածող քպ-ական պատգամավորն հրապարակայնորեն պատասխանում է, որ "պետք ըլնի դեմից էլ կխփի", ու շարունակում "պատգամավոր" աշխատել, շարունակությունն այսպիսին է լինում․․

Երբ ՊՊԾ պետը կին պատգամավորի մազերից քաշելով նրան դուրս է հանում ԱԺ դահլիճից ու մնում անպատիժ, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ կարմիր բերետավորները բռնություններ են գործադրում անգամ պատգամավորի նկատմամբ, ու շարունակում մնալ ծառայության մեջ, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Երբ ոստիկանության բաժնում քաղաքացու նկատմամբ, քաղաքական նկատառումներով, բաժնի պետի տեղակալը կտտանք է գործադրվում, շարունակությունն այսպիսին է լինում․․․
Թուրքից խաղաղություն մուրացողի, քաղաքական անունակի երկրում իշխանություն պահելու միակ ռեսուրսն այսպիսին է լինում՝ բռնության և տգիտություն․․․
Փրկելու ենք քեզ, Հայաստան»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ