«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր էջում գրել է․
«Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհի եւ վիրավորների մասին տեղեկություններով։
Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում(վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են Աստղիկ ԲԿ(բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։
Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը