22 06 2022

Բերման է ենթարկվել Արցախի 3 քաղաքացի․ նրանք ժամանում էին Երևան՝ հայտնի անձին սպանելու

Բերման է ենթարկվել Արցախի 3 քաղաքացի․ նրանք ժամանում էին Երևան՝ հայտնի անձին սպանելու

Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության 38-ամյա, 39-ամյա և 62-ամյա քաղաքացիները Արցախից ժամանել են Հայաստան և պատրաստվում են Երևանում սպանել հայտնի անձի։

Հունիսի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանին հարակից կամրջի մոտից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի իրենց գործընկերների հետ, կամրջի մոտ վնասազերծել են նշված անձանց և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նախաքննության շահերից ելնելով՝ վնասազերծված անձանց և նրանց թիրախի անունն աղբյուրը չի հայտնում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ