29 06 2022

Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ․ Մեր համար դա պատիվ է․ Տարոն Ղազարյան

Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ․ Մեր համար դա պատիվ է․ Տարոն Ղազարյան

ՀՅԴ անդամ Տարոն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոստիկանությունից տարբեր հարցերով օրը մի հատ զանգ կատարելով կամ Քոչարյան .անդոնի խորհրդով ու քաղաքական պատվերով ինձ, իմ ընկերներին զորհավաքային զորակոչի ծանուցում ուղարկելով ձեր նպատակին, իհարկե, չեք հասնի։ Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ։ Մեր համար դա պատիվ է ու պատասխանատվություն։

Դաշնակցական իմ ավագ ընկերների համար այդպես եղել է 1990֊ականներին, իմ սերնդի համար` 2016֊ին, 2020֊ին ու խաղաղ ժամանակներում։ Ավելին, էս մեթոդներով ձեզ ու ձեր բարեկամ թուրքերին միանշանակ վնասելու եք։ Ուր գնացինք, ձեր քանդած բանակն էդ հատվածում բանակի տեսք է ունենալու, եթե գեթ մի զինվոր կա, որ մինչ օրս ձեզ` հողատուներիդ, չի հայհոյել երկիրը հանձնելու համար, թշնամու առաջ կզելու համար, ապա անպայման հայհոյելու է ու` բացահայտ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ