ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային ունեցվածքում կլինեն փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխությունը նախատեսվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածում:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային ունեցվածքով ապահովման չափաքանակներում ներառված, սակայն իրենց նպատակային նշանակությունը կորցրած պարագաների կրճատման, նոր տեսակի իրային պարագաները չափաքանակներում ներառելու, ինչպես նաև հատկացվող իրային ունեցվածքի օգտագործման ժամկետները վերանայելու անհրաժեշտությամբ:
Նախատեսվում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների իրային միջոցներով ապահովման N 3 չափաքանակում ավելացնել «Բերետ` բրդյա», «Մահակի պատյան», «Արցունքբեր գազի պատյան» և «Ձեռնաշղթայի պատյան» համազգեստի ու համազգեստի պարագաների տեսակները:
Համազգեստի լրակազմից կրճատվել են «Շապիկ` բամբակյա, կարճաթև, գունաքողարկված» և «Վերնաշապիկ երկարաթև, շտաբային» տեսակները:
Վերանայվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների սպիտակեղենի որոշ տեսակի հատկացման չափաքանակն ու հանդերձանքի պարագա հանդիսացող «Գոտեփոկ»-ի օգտագործման ժամկետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը