01 07 2022

Դիմում եմ «Հայաստան» դաշինքին ընտրողներին. եկեք այստեղ և տեր կանգնեք ձեր տված քվեին. Հրանտ Ավետիսյան



Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը տվեց իր հերթական ոչինչ չասող հարազրույցը մի բանի համար, որպեսզի փաստի, որ Բերձորը հանձնվում է: Երեկ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի այսպես կոչված նախագահը, նույն բանը կրկնեց, ասաց Բերձորի հետ հույսեր  չկապեն... Այս մասին Աժ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը:

«Սրանք հիմա Աժ-ում հավաքված որոշել են, որ պետք է ընդդիմադիր պատգամավորներին զրկեն իրենց մանդատներից և զբաղեցրած պաշտոններից: Ես այն հարյուր հազարավոր քաղաքացիներից մեկն եմ, որ իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, հիմա դիմում եմ դաշինքին ընտրողներին՝ դուք եք այս մարդկանց լիազորել, որ ձեր անունից գան և ԱԺ-ում իրենց գործունեությունը ծավալեն, խնդրում եմ եկեք այստեղ և տեր կանգնեք ձեր տված քվեին»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ