01 07 2022

«Հայկական Բերձոր» գրությամբ պաստառներ՝ ԱԺ-ի մոտ



Ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիները Բերձորի նկարները թողեցին խորհրդարանի դիմաց:

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել,  այս պահին տեղեկություն չունեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ