02 07 2022

Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք. թուրքագետ

Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք. թուրքագետ

Պոպուլիզմով քանդված ևս մեկ երկրում՝ Լիբիայում երեկ գրավել ու հրդեհել են խորհրդարանի շենքը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

2010 թ.-ի «Արաբական գարուն» անունը ստացած իրադարձություններից հետո քիչ թե շատ կայացած Լիբիական պետությունն այսօր բաժան-բաժան է եղած, քաղաքացիական պատերազմը շարունակվում է, իսկ գերտերություններն ու տարածաշրջանային խոշոր դերակատարները փորձում են տիրել այդ երկրի տարբեր մասերին։

Դրանցից մեկը Թուրքիան է, ում հովանավորությունն են վայելում լիբիական քաոսի որոշ ուժերը, ընդ որում՝ այդ հովանավարությունը ոչ միայն քաղաքական է, այլև՝ ռազմական։

Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ