05 07 2022

Թող Նիկոլը փորձի Թուրքիայի կամ Ադրբեջանի ընդդիմությանը մի բան ասել, տես ինչ պատասխաններ կստանան. Նախկին փոխնախարար



Ցավոք փաստերը գնալով ավելանում են, որ ՀՀ կապիտուլյացիոն ռեժիմը կառավարվում է թշնամական շահերի կողմից: Դրա մասին վկայում է այն, որ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսում է, որ ՀՀ ընդդիմությունը խանգարում է... այո, ընդդիմությունը խանգարում է, որ Նիկոլը և իր խունտան շարունակեն ՀՀ-ի հաշվին բազար անել, իերնց իշխանությունը պահելու համար պատրաստ լինեն տալ ամեն ինչ, խանգարում է «խաղաղության օրակարգ» կեղծիքի տակ շարունակեն պատերազմական իրավիճակ սրել և դրանով էլ ժողովրդին վախեցնել ու էլի տարածքներ հանձնել: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: 

«Նիկոլենք ուղղակի գետինը պետք է մտնեն, երբ Թուքրիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է անում, անկախ նրանից ընդդիմությունը լավն է, թե վատն է, թող Նիկոլը փորձի Թուրքիայի կամ Ադրբեջանի ընդդիմությանը մի բան ասել, տես ինչ պաշտոնական պատասխաններ կստանան»,-ասաց Զաքարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ