06 07 2022

Արթուր Դավթյանը կամ պառկած ա Նիկոլի տակ, կամ էլ վզին դրած ա. Մխիթար Գալեյանի հայր



44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք պահանջում են, որ իրենց քրեական գործերը Քննչական կոմիտեից տեղափոխվեն ԱԱԾ, քանի որ Քննչական կոմիտեին չեն վստահում։

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց, որ առանձնապես սպասելիքներ չունեն Արթուր Դավթյանից։

«Իրավական համակարգում անպատժելիության մթնոլորտ է։ Արգիշտի Քյարամյանին ինչի՞ համար են կոչում շնորհել, որ ծածկադմփո՞ց անեն մեր տղերքի գործը: Մինչև վերջ պայքարելու ենք։ Չեմ կարծում, որ էս իրավապահ համակարգում կան ընենց թասիբով տղերք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն», - նշեց Գալեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ