06 07 2022

Բռնություն գործադրած ոստիկաններից քանիսն է մինչ օրս որևէ քրգործով անցնում. Փոխոստիկանապետի մեկնաբանությունը



Այդ մեկնաբանությունները սին են ու հիմնազուրկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին պարգևատրվել է նաև այն ոստիկանը, որը ցույցներից մեկի ժամանակ խեղդում էր քաղաքացուն:

«Դրանք որևէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, որովհետև այս ընթացքում գրեթե ողջ ոստիկանական համակարգը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը: Սակայն բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայությունից, ոստիկաններն իրականացնում են նաև այլ ծառայություններ, այլ գործառույթներ և յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատականի».-ասաց նա:

 Հարցին, թե բռնություն գործադրած ոստիկաններից քանիսն է մինչ օրս որևէ քրգործով անցնում կամ պատասխանատվության ենթարկվել, փոխոստիկանապետը պատասխանեց. «Հարցի մեջ արդեն մեղադրանք կար. Բռնություն գործադրելու վերաբերյալ պետք է լինի դատարանի համապատասխան որոշում:

Քաղաքացուն խեղդելու կադրերը... յուրաքանչյուր անգամ ես բախվում եմ նրան, որ մենք ֆիքսում ենք այն մասը, որը մեզ «պետք է»: Տվյալ լուրը, որ տարածվեց, այնտեղ շատ վերացական տվյալներ էին նշված: Կոնկրետ, թե ով է կոչումի կամ պաշտոնի բարձրացման արժանացել, չեմ կարող ասել,  եթե կարիքը կա, կարող եք դիմել, մենք անպայման կպատասխանենք: Սակայն նման առանձնահատուկ մոտեցում, ինչպես որոշ լրատվամիջոցներ թմբկահարում են, գոյություն չունի: Ես կոնկրետ այդ անձի հետ կապված չեմ կարող ասել, որովհետև նախ չգիտեմ, թե ում մասին է խոսքը:

Այդպիսի բան չկա, որ փորձի ձեռքերը շղթայված խեղդել: Հենց այդ նույն պահը, որտեղ ֆիքսվել էր, ես տեսել եմ, թե դրանից առաջ ինչ է եղել: Իրավաչափությունը կորոշվի դատարանի կողմից»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ