06 07 2022

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին

ԱԺ պատգամավորները Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:

«Սահմանադրության օրվա առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»,- ասված է կարգադրության մեջ: Հավելվածը, սակայն, հրապարակված չէ կարգադրության տեքստում, և պարգևատրման ընդհանուր բյուջեն հնարավոր է պարզել միայն ԱԺ հարցմամբ: 

Նախորդ պարգևատրումը 2021 թվականի դեկտեմբերին էր, այն հաջորդել էլ Անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրմանը, և ստացվել էր այնպես, որ աշխատանքի հինգ ամսում պատգամավորները երկու անգամ պարգևատրվել էին:

Նշենք, որ պատգամավորները պարգատրվել են յուրաքանչյուրն իր աշխատավարձի չափով` կախված նրանից` զբաղեցնում են որևէ վարչական պաշտոն, թե՝ ոչ: 

Սա ութերորդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում պատգամավորների ստացած երրորդ պարգևատրումն է: Հիշեցնենք, որ ութերորդ գումարման խորհրդարանն իր գործունեությունը սկսել է գրեթե մեկ տարի առաջ` օգոստոսի 2-ին:

Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորները իրենց պարգևավճարներից հրաժարվել էին

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ