Oragir.news-ը գրում է.
«Մինչ Նիկոլ Փաշինյանը ԱԺ չներկայանալու հիմքով փորձում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկել ու դուրս թողնել ԱԺ-ից, նրա որդին` Աշոտ Փաշինյանը, դուրս է մնացել Գեղարվեստի ակադեմիայի արվեստագիտության ֆակուլտետից, որի ուսանողն էր:
Աշոտը միայն առաջին 3 օրերին է դասի գնացել, ու դրանից հետո չի ներկայացել դասի:
Հետաքրքիր է` ժամանակին Նիկոլ Փաշինյանը, երբ ԵՊՀ ուսանող էր, դասի չէր գնում, որովհետև օրվա իշխանությունից էր դժգոհ, փաստորեն Աշոտն էլ հո՞ր իշխանությունից է դժգոհ»:

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը